Որախությամբ տեղեկացնում ենք, որ Գեորգի Ղազարյանը և Վաղինակ Շահնազարյանը համալրել են ակումբի մարզչական շտաբը։ Նշենք, որ Գեորգի Ղազարյանը զբաղեցրել է ակումբի մարզչի, իսկ Վաղինակ Շահնազարյանը՝ դարպասապահների մարզչի պաշտոնը։ Գեորգի Ղազարյանը մինչ «Նորավանք» ՖԱ-ի մարզչի պաշտոնը զբաղեցնելն աշխատել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության  Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվ Երևան» և Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» և «Երևան»…

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք ՖԱ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Գևորգյանը, ում հետ ակումբը կնքել է 3 տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ Վահե Գևորգյանը ունի  ՈւԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագիր։ Մինչ «Նորավանք ՖԱ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը Վահե Գևորգյանն աշխատել է մի շարք ֆուտբոլային ակումբներում: 2008-2012թթ․ աշխատել է «Փյունիկ» ՖԱ-ի ակադեմիայում, իսկ2013-2016թթ․՝ «Բանանց» ՖԱ-ի ակադեմիայում։ Նրա գլխավորած…

«Նորավանք» ՖԱ-ը հուլիսի 3-ին և 4-ին անցկացրեց փորձաշրջան Չարենցավանի մարզադաշտում։ Շնորհակալություն ենք հայտնում այն մասնակիցներից, ովքեր ժամանակ տրամադրեցին փորձաշրջանին մասնակցելու և իրենց ֆուտբոլային հմտությունները ցուցադրելու համար։ Ինչպես նշել էինք նախօրոք կապ կհաստատենք այն մասնակիցների հետ, ում կցանկանանք ընգրկել մեր հետագա աշխատանքներում։ Նրանք ովքեր հրավեր չեն ստանա, մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ։

2020 թ․-ի հունիսի 25-ին, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի(ՀՖՖ) գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստը նշանակված էր ապրիլի 13-ին, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգվել էր: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:…

Մրցույթ․․․ 📣Սիրելի՛ երկրպագու, դու ունես հնարավորություն շահելու «Նորավանք» սպորտային ակումբի մարզաշապիկ։ Մրցույթի պայմաններն են՝ ⚽️ հավանել և հետևել «Նորավանք» սպորտային ակումբի FB էջին (https://www.facebook.com/noravanksport/) ⚽️ հետևել «Նորավանք» սպորտային ակումբի Instagram էջին (https://www.instagram.com/noravanksport/) ⚽️ Տեղադրել ձեր պատրաստած տեսահոլովակը ձեր FB էջում և նշեք (tag) «Նորավանք» սպորտային ակումբին։ Հունիսի 23-ին՝ ժամը՝ 20:00-ին, ծրագիրը պատահականության սկզբունքով կընտրի հաղթողին…

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նորավանք» սպորտային ակումբը համագործակցում է Վայոց ձորի մարզում գործող «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության հետ։ Գործունեության քսան տարիների ընթացքում ՀԿ-ն դարձել է հարավային Հայաստանում ամենամեծ հասարակական կազմակերպություններից մեկը, որը սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաքելությունն է աջակցել ՀՀ մարզերի բնակչությանը առկա սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և բնապահպանական խնդիրների…

Ուրախ ենք տեղեկացնել «Նորավանք» սպորտային ակումբի (ՆՍԱ) ստեղծման մասին, որը  նպատակ ունի ծառայել Վայոց ձորի մարզի զարգացմանը: Ակումբի առաքելությունն է ներդնել մարզման նոր մեթոդաբանություն, որը միտված է զարգացնելու թիմային ոգին, փոխադարձ վստահությունը, հարգանքն ու համայնքին ծառայելու կարողությունը։ Ակումբն անվանվել է Նորավանքը մարզի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկի՝  Նորավանք վանական համալիրի անվամբ, որը գտնվում է Վայոց ձորի…

Համագործակցություն «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԱԱՖ-ի հետ Girls of Armenia Leadership Soccer – GOALS⬇⬇⬇ Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նորավանք» սպորտային ակումբը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԱԱՖ-ը ստեղծել են ամուր համագործակցություն։ Երկու կազմակերպությունները պատրաստակամ են նպաստել սպորտում յուրաքանչյուր երեխայի համար անվտանգ և ապահով միջավայրում հավասար հնարավորությունների ստեղծմանը։ ՀԱԱՖ-ը եղել է շարժիչ ուժ Հայաստանում աղջիկների ֆուտբոլի առաջխաղացման…

Translate »