Հրաշալի հնարավորություն հայկական ֆուտբոլի երկրպագուների համար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի  և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ): Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր…

Հարգելի՛ հետևորդներ, Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար: Դուք ակումբի ստեղծման պահից ի վեր աջակցում եք մեզ և շարունակում եք լինել մեր կողքին։ Մենք հասկանում ենք, որ մեր տղամարդկանց թիմը մրցաշրջանը սկսել է փոքր ինչ անհաջող, սակայն, պետք է հասկանանք, որ սպորտում լինում են և պարտություններ և հաղթանակներ։ Այնուամենայնիվ, տեղեկացնում ենք, որ…

Our 5th match will take place 11th of September, at Charentsavan City Stadium, where we will visit hosts, Pyunik-2, in an Armenian First League clash. For the safety, health, and well-being of all involved, our test match will be held without supporters.

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին Խմբի առաջնության 2-ին տուրում «Նորավանք» ՍԱ-ն օգոստոսի 21-ին հյուրընկալելու է «Վեստ Արմենիա»-ին։ Հանդիպումը տեղի կունենա Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 17։15-ին։ Ներգրավված անձանց անվտանգությունն, առողջությունն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով մեր ընկերական հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։

Մեկնարկում է Առաջին խմբի 1-ին խաղաշրջանը!!! Օգոստոսի 16-ին, ժամը՝ 17։00-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրնկալենք «ԲԿՄԱ»-ին։ Ստեղծված իրավիճակում, պարետատան որոշումների համապատասխան, ներգրավված անձանց անվտանգությունն, առողջությունն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով մեր հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։  

Մինչ պաշտոնական խաղերի մեկնարկը «Նորավանք» ՖԱ-ն օգոստոսի 9-ին՝ ժամը 11։00-ին, ընկերական հանդիպում կանցկացնի «Ուրարտու 2» ՖԱ-ի հետ։ Հանդիպումը տեղի կունենա «Ուրարտու» մարզաբազայում։ Ներգրավված անձանց անվտանգությունն, առողջությունն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով մեր ընկերական հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին Խմբի առաջնության 1-ին տուրում «Նորավանք» ՖԱ-ը օգոստոսի 16-ին հյուրընկալելու է «ԲԿՄԱ»-ին։ Հանդիպումը տեղի կունենա Չարենցավանի…

2020 թ․-ի օգոստոսի 3-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, «Նորավանք» ՖԱ-ն ընկերական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիա 2» ՖԱ-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։ Ներկայացնում ենք ընկերական խաղի գոլերն ու վտանգավոր պահերը ։ Հիշեցնենք, որ ներգրավված անձանց անվտանգությունն, առողջությունն ու բարեկեցությունն ապահովելու նպատակով մեր ընկերական հանդիպումը անցկացվեց առանց հանդիսականների։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն երկու օր է ինչ սկսել ենք Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտի («Նորավանք» ՖԱ-ի տնային մարզադաշտ) վերանորոգման աշխատանքները։ Մարզադաշտում կտեղադրվի  ՖԻՖԱ–ի չափորոշիչներին համապատասխանող արհեստական խոտածած և կվերանորոգվի գոյություն ունեցող տրիբունան, հանդերձարանները, գրասենյակներն ու լսարանը։ Մինչև մեր տնային մարզադաշտի պատրաստ լինելը, մենք մարզվելու և անցկացնելու ենք մեր տնային հանդիպումները Չարենցավանի «Վան» ՖԱ-ի մարզադաշտում:…

Հայաստանի մ-19 հավաքականը հուլիսի 28-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Արթուր Ոսկանյանի կողմից հավաքին մասնակցելու հրավեր է ստացել «Նորավանք» ՖԱ թվով 4 ֆուտբոլիստ։ Այդ ֆուտբոլիստներն են՝ Դարպասապահ –  Լևոն Տեր-Մինասյան Պաշտպաններ – Նորայր Նիկողոսյան և Սամվել Խանումյան Կիսապաշտպան – Կարեն Նալբանդյան։ Հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի «Նոա»…

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նորավանք» սպորտային ակումբը համագործակցում է Վայոց ձորի մարզում գործող «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության հետ։ Գործունեության քսան տարիների ընթացքում ՀԿ-ն դարձել է հարավային Հայաստանում ամենամեծ հասարակական կազմակերպություններից մեկը, որը սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաքելությունն է աջակցել ՀՀ մարզերի բնակչությանը առկա սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և բնապահպանական խնդիրների…

Translate »