Արմեն մինչ «Նորավանք» տեղափոխվելը խաղում էիր «Սևան» ՖԱում։ Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր տեղափոխվել «Նորավանք»։

Այո մինչ «Նորավանք» տեղափոխվելը խաղում էի  «Սևան» ֆուտբոլային ակումբում։ Կարծում եմ արդեն եկել էր ժամանակը ակումբային գրանցումս փոխելու, այդ իսկ պատճառով որոշեցի տեղափոխվել մեկ այլ ակումբ և այդ ակումբը հենց «Նորավանք»-ն էր։ Չնայած նրան, որ «Նորավանք» սպորտային ակումբը նորաստեղծ թիմ էր այդ ժամանակ, սակայն, ուներ հեռանկարային ծրագրեր։ Ունեի ընկերներ, որոնք խաղում էին «Նորավանք»-ում և երևի դա հանդիսացավ տեղափոխության պատճառներից մեկը։

-Թիմը արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։ Վերջին 9 խաղում անպարտելի է։  Ի՞նչ ես կարծում ի՞նչն է պատճառը։

Կարծում եմ, որ թիմը հոգեբանորեն և ֆիզիկապես գտնվում է լավ վիճակում։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ունեցանք լավ համալրումներ, որն իր դրական ազդեցությունն ունեցավ։ Սկզբնական շրջանում թիմն անհաջող մեկնարկեց առաջնությունում, բայց հետագայում կարողացանք կայուն և արդյունավետ խաղ ցուցադրել։ Մարզվում ենք քրտնաջան և ամեն հանդիպման խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթանակի համար։ Կարծում եմ հենց սա է պատճառը մեր կայուն և արդյունավետ խաղի, որի շնորհիվ առաջնության վերջին ինը խաղերում անպարտելի ենք։

 – Խոսեցիր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը նորեկներով համալրելու մասին։ Արդյո՞ք նրանք արագ հարմարվեցին թիմի խաղաոճին։ Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը։

Սկզբնական շրջանում փոքր-ինչ լավ չէինք հասկանում իրար, որն էլ ստեղծում էր դժվարություններ խաղադաշտում, սակայն, ժամանակի ընթացքում սկսեցինք իրար ավելի լավ հասկանալ։ Իմ կարծիքով այս պահին ամեն ինչ լավ է, տղաները գտնվում են հոգեբանորեն և ֆիզիկապես լավ վիճակում։ Նորեկները արագորեն հարմարվեցին թիմի խաղաոճին և կարճ ժամանակահատվածում թիմը բարելավեց խաղակցվածությունը։

–Թիմում ունենք տարբեր ազգի ներկայացուցիչներ ու տարբեր տարիքային խաղացողներ։ Ի՞նչ մթնոլորտ է տիրում թիմում և ինչպե՞ս ենք պատրաստվում առաջնության վերջնամասին։

Թիմում ունենալով տարբեր տարիքային և տարբեր ազգի ներկայացուցիչներ կարող եմ ասել, որ դժվարություններ չեն առաջանում։ Ինչպես նշեցի քիչ առաջ այս պահին թիմի խաղակցվածությունը լավ է և իրար լավ ենք հասկանում։ Կարծում եմ ամեն ինչ լավ է։ Թիմում տիրում է ընկերական մթնոլորտ և լավ փոխհարաբերություններ, որն օգնում է մեզ հաղթանակներ տոնել խաղադաշտում։ Իսկ առաջնության վերջնամասին մոտենում ենք բարձր տրամադրվածությամբ և քրտնաջան մարզումների շնորհիվ պատրաստվում ենք ավելացնել մեր անպարտելի խաղերի շարքը։

31 Մարտի, 2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »