Ակումբը հիմնվել է Սիմոն և Լինդա Բալյանների և նրանց որդու՝ Գարո Բալյանի կողմից։ Բալյան ընտանիքը Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և զարգացման ծրագրեր։ Նրանց կողմից կատարված աշխատանքը Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Պրն․ Բալյանը կրթություն ստացել է Երուսաղեմում, Մոնրեալում և Նյու Յորքում։ Նա ղեկավարել է բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Տիկին Բալյանը կրթություն է ստացել Նյու Յորքում, այնուհետև հրաժարվել է մանկավարժական կարիերայից՝ կենտրոնանալով երեխաների դաստիարակության վրա։

Գարո Բալյանը մանկուց հաճախել է ֆուտբոլի և ավագ դպրոցական տարիքում եղել է դպրոցի ֆուտբոլային առաջնության հաղթող թիմի ավագ։ Նա ավարտել է Նյու Յորքի պետական համալսարանը՝ սոցիոլոգի և հոգեբանի որակավորմամբ։ Այնուամենայնիվ, իր առաջնային նպատակը եղել է սպորտը, մասնավորապես ֆուտբոլը, այդ իսկ պատճառով որոշել է կարիերան շարունակել ֆուտբոլում։

Translate »