Գլխավոր թիմ։ Չնայած Հայաստանում կանանց ֆուտբոլը բավականաչափ զարգացած և լայնորեն տարածված չէ, այնուամենայնիվ, ակումբը ստեղծել է նաև կանանց թիմ, որը հանդես է գալիս հայաստանի կանանց բարձրագույն խմբում։ Ակումբը աղջիկներին և տղաներին ընձեռել է հավասար հնարավորություն զարգացնելու իրենց հմտությունները և առաջադիմելու մարզական կարիերայում: Կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ռազմավարական պլանի մասն է կազմում։ Ակումբը համագործակցելու է այն կազմակերպությունների հետ, ովքեր Հայաստանում նպաստում են կանանց ֆուտբոլի զարգացմանը։ «Նորավանք» սպորտային ակումբը ռազմավարական գործընկերություն է ստեղծում «ԳՈԼՍ» կազմակերպության հետ` փոխադարձ աջակցություն ցուցաբերելու և վերապատրաստումների միջոցով Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացնելու գործընթացում:

Translate »