Գլխավոր թիմ։ «Նորավանք» սպորտային ակումբը հիմնադրվել է 2020 թվականին։ Հիմնադրման պահից ի վեր ակումբը սերտորեն համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետ մասնակցեց ակումբների արտոնագրման գործընթացին և ստանալով արտոնագիր այս պահին  հանդես է գալիս Հայաստանի Ֆուտբոլի 1-ին Խմբի Առաջնությունում։

Ներկայումս ակումբը մարզվում և տնային հանդիպումները անցկացնում է Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, սակայն, Վայքի մարզադաշտի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կտեղափոխվեն Վայոց ձորի մարզ։ Ակումբը առաջնության 19 տուրերից հետո զբազեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

«Նորավանք» սպորտային ակումբը ներկակայացնում է Վայոց ձորի մարզը: Ներկայումս Վայքի քաղաքային մարզադաշտում իրականացվում են  վերջնական շինարարական  աշխատանքները, որից հետո թիմը կտեղափոխվի Վայոց ձորի մարզ։ Ակումբը ամբողջովին վերանորոգել է Վայքի քաղաքային մարզադաշտը՝ համապատասխանեցնելով ՈՒԵՖԱ-ի մրցումների նվազագույն պահանջների։

Ակումբի կողմից իրականացվել են նաև մարզաբազայի վերանորոգման աշխատանքները։ Մարզաբազան գտնվում է Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում։Ակումբը կտրամադրի մասնագիտական վերապատրաստումներ, կացարան, և բժշկական օգնություն ակումբի խաղացողներին, մարզիչներին և ակումբի մյուս անդամներին։

 

Translate »