«Նորավանք» սպորտային ակումբի հիմնադիր ընտանիքի անդամների նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետության այն մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը, որոնք ունեն դրա կարիքը։

Ակումբի հիմնադիրները՝ Սիմոն և Լինդա Բալյանները, հպարտ են, որ իրենց կրտսեր որդին՝ Գարո Բալյանը, դառնալով ավագ դպրոցի ֆուտբոլային թիմի առանցքային խաղացող, նվաճել է դպրոցի ֆուտբոլի լիգայի անընդմեջ չեմպիոնությունը: Ավելին, Գարո Բալյանը իրենց չորս երեխաներից միակն է, ով լուրջ հետաքրքրություն և նվիրվածություն է ցուցաբերում սպորտի բնագավառում: Համալսարանն ավարտելուց հետո Գարո Բալյանը ոչ միայն շարունակեց մարզել պատանեկան թիմեր, այլ նաև խաղալ  ֆուտբոլ՝ ունենալով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարճաժամկետ կարիերա։ Այս փորձը շատ լուրջ խթան հանդիսացավ Բալյան ընտանիքի համար կայացնելու մի որոշում, ըստ որի ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած երկար տարիների նվիրվածությունը կարող է շարունակվել նաև մարզական ասպարեզում։ Այսպիսով, Սիմոն և Լինդա Բալյանները, ունենալով ողջ ընտանիքի աջակցությունը, ակումբի համահիմնադիր Գարո Բալյանի հետ համատեղ, ստեղծեցին «Նորավանք» սպորտային ակումբը։

Ակումբը ստեղծվել է Վայոց ձորի մարզում, քանի որ այն չունի լիարժեք մարզական ակտիվություն և  տնտեսապես շատ զարգացած չէ։ Բալյան ընտանիքը Հայաստանի անկախացումից ի վեր Վայոց ձորում իրականացված ծրագրերի երկար տարիների փորձ ունի։

«Նորավանք» սպորտային ակումբը Վայոց ձորի մարզում կզարգացնի ակումբային ֆուտբոլը՝ հետագայում ընդլայնվելով այլ մարզաձևերում: Ակումբի ստեղծման գործունեության վրա զգալի ազդեցություն ունեցավ  համաշխարհային covid-19 համաճարակը։ Այնուամենայնիվ, ակումբը սկսել է իր գործունեությունը և իրականացնում է ծրագրեր 2020-2021թթ․ Հայաստանի առաջին լիգայի առաջնությանը պատրաստվելու համար։

«Նորավանք» մարզական ակումբը սերտորեն համագործակցում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի(ՀՖՖ) հետ և վայելում է Ֆեդերացիայի և Վայոց ձորի տեղական իշխանությունների աջակցությունը:

Ծրագիր

Նախագիծն իրականացվում է ինչպես մրցակցային, այնպես էլ ժամանցային սպորտաձևերի զարգացման միջոցով։ Որպես ծրագրի մաս, ակումբը զգալի ներդրումներ կանի առնվազն երկու ստանդարտ մարզադաշտերի, ինչպես նաև փոքր մարզադաշտերի և մարզական այլ հաստատությունների ամբողջությամբ վերանորոգման և արդիականացման գործընթացում։

Ակումբը նախատեսում է ստեղծել երիտասարդական ակադեմիա աղջիկների և տղաների համար, որը կլինի բաց և կմատուցի համայնքային անվճար ծառայություն։ Ակադեմիան տղաների և աղջիկների համար կիրականացնի մասնագիտական և ժամանակակից մեթոդաբանությամբ դասընթացներ, որը հնարավորություն կընձեռի նրանց վայելել խաղը և զարգացնել իրենց հմտությունները: Ակադեմիայի տաղանդավոր խաղացողները կմասնակցեն ազգային մրցաշարերի և կզարգացնեն իրենց հմտությունները պրոֆեսիոնալ կարերիայում առաջընթաց ցուցաբերելու համար։

Ակումբը կստեղծի պրոֆեսիոնալ թիմ, որը կխաղա Հայաստանի ֆուտբոլի Առաջին Լիգայում՝ նպատակ ունենալով երկու մրցաշրջան հետո տեղափոխվել Հայաստանի Պրեմիեր Լիգա:

Մենք կկիրառենք վերապատրաստման ժամանակակից մեթոդաբանություն՝ պատրաստելով խաղացողներին մտայնորեն, հոգեբանորեն և ֆիզիկապես: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հավատարիմ կլինի հարգանքի, արդար խաղի, թիմային ոգու և համայնքային ծառայության արժեքներին:

Translate »