Մանկապատանեկան մարզական ակադեմիա

Ակադեմիան կդառնա ակումբի զարգացման և նրա հետագա հաջողությունների հիմքը։ Ակադեմիան տարածաշրջանի տղաներին և աղջիկներին կնձեռի հնարավորություն մասնակցել թիմային մարզաձևերի։ Մանկապատանեկան ակադեմիան մարզի քաղաքներում և գյուղերում ստեղծել է տղաների մանկապատանեկան թիմեր։ Մանկապատանեկան տարբեր տարիքային առաջին թիմերըարդեն հիմնվել են և մասնակցելու են համապատասխան տարիքային առաջնություններին: Ակումբում օգտագործում են մանկավարժական և սպորտային դասընթացների արդի մեթոդներ` զարգացնելու խաղացողների մարդկային որակները և տեխնիկական հմտությունները: Ակումբի ղեկավարներն ու մարզիչները  կընտրեն առավել հեռանկարային խաղացողներ տարբեր տարիքային թիմեր կազմելու և ՀՖՖ-ի կողմից կազմակերպված ազգային մրցաշարերին մասնակցելու համար:

Ակումբի նպատակն է մոտակա 4-5 տարիների ընթացքում խթանել խաղացողների զարգացմանը՝ տալով նրանց հնարավորություն խաղալ Հայաստանի և այլ երկրների պրոֆեսիոնալ թիմերում: Խաղացողներից ոմանք կդառնան «Նորավանք» ֆուտբոլային թիմի կորիզը:

Ամառային Ճամբարներ

Ակումբը նպատակ ունի  կազմակերպել ամառային ճամբարներ ներգրավվելու համար այն սփյուռքահայ երիտասարդներին, որոնք ձգտում են զարգացնել իրենց հմտությունները թիմային և պրոֆեսիոնալ սպորտաձևերում։ Ճամբարը մասնակիցների համար հիանալի հնարավորություն է զարգացնելու իրենց գիտելիքները ուհմտությունները։ Ճամբարում վերապատրաստումները կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի լիցենզավորված մարզիչների, ինչպեն նաև այլ երկրներից հրավիրված մարզիչների կողմից։

Ի հավելումն այս ամենի ճամբարի մասնակիցներին կնձեռվի հնարավորություն մասնակցել հայոց լեզվի, մշակույթի և պատմության դասերին։ Ճամբարի ընթացքում կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր։ Այս բազմակողմանի, անվտանգ և սնուցող միջավայրը մեր ծրագիրը դարձնում է եզակի՝ զգալիորեն բարելավելով մասնակիցների գիտելիքները ու հմտությունները։

Translate »